Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տեղեկություններով, վիրավորվել է 32 մարդ, 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի Գլխավոր վարչությանը: BBC-ի տվյալներով, 2 մարդ զոհվել է:
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 9-ի կեսօրին: Նախնական տվյալներով, ռեստորանում գազի բալոններ են պայթել: ԱԻՆ-ի տվյալներով, պայթյունի պահին շենքում եղել է 50 մարդ:
Երկհարկանի ռեստորանի տանիքը մասնակի փլվել է, առաջին հարկում կոտրվել են պատուհանները:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:








































