Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսն այսօր ժամանում է Թուրքիա։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։
Վերջիններիս հաղորդմամբ, Բըրնսի թուրքական այցը տևելու է մոտ 30 ժամ, որի շրջանակներում նա հանդիպումներ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և արտգործնախարարության խորհրդական Ֆերդին Սինիրլիօղլուի հետ։
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Իրանում, Իրաքում ու Սիրիայում ընթացող վերջին զարգացումները։
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում, որ Բըրնսի թուրքական այցը հաջորդում է Դավութօղլուի իրանական այցին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ իրենք դեռևս իրազեկված չեն Դավութօղլուի իրանական այցի մանրամասներից։