Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ հունվարի 23-24-ին Սոչիում տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հերթական բարձր մակարդակի հանդիպումը, որին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը։
Regnum-ի հետ զրույցում փորձագետները կասկած են հայտնել, որ հանդիպման ժամանակ կարձանագրվի զգալի առաջընթաց։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տիրույթի միակ հակամարտությունն է, որը կարելի է լուծել ներկայումս՝ ընդգծելով, որ իր միջնորդությամբ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ ձևաչափով հանդիպել են 8 անգամ։








































