Gooya News-ի փոխանցմամբ, Իրանի բնակչության 85 տոկոսը զրկված է ինտերնետից օգտվելու հնարավորությունից։ Բացի այդ, ինտերնետից օգտվողների 85 տոկոսը համաշխարհային ցանցին միանում է dial-up-ի և հեռախոսի միջոցով։
Այսպիսի տվյալներ է հրապարակել Իրանի վիճակագրության կենտրոնը։ Նշվում է, որ 75 միլիոն բնակչություն ունեցող Իրանի միայն 14.7 տոկոսն է (11 միլիոն մարդ) օգտվում ինտերնետից։ Ինտերնետից օգտվելու ցուցանիշով առաջատարը Թեհրանն է, իսկ հետնապահը՝ Զահիդանը։








































