Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, երեկ կալանավորված Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ (2008-2010), բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը, որին տեղափոխել են Սիլիվրիի բանտ, մեղադրվում է հակակառավարական ինտերնետային կայքերի ստեղծման մեջ։
Այս կապակցությամբ Բաշբուղը հայտարարել է. «Ես վատ նպատակներ չեմ հետապնդել և չեմ ցանկացել 1-2 ինտերնետային կայքեր ստեղծելու միջոցով տապալել գործող կառավարությունը։ Եթե ես դա իսկապես ցանկանայի, ապա դրա համար կընտրեի այլ ուղի. իմ ձեռքի տակ կար 700,000 զինծառայող»։
Բաշբուղի մասնակցությամբ հաջորդ դատալսումը կկայանա փետրվարի 9-ին։








































