RFI-ի փոխանցմամբ՝ թուրք ցանցահենները Ֆրանսիային սպառնում են զանգվածային հարձակումներով՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման։ Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին այդ օրինագիծը հաստատել էր Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, իսկ հունվարի 24-ին դա դիտարկելու է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը։
Ay Yıldız անվանմամբ թուրք ցանցահենների խումբն ընդունել է, որ այդ կապակցությամբ հարձակում է գործել ֆրանսիական կայքերի վրա։ Այժմ նա հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի վերոնշյալ օրինագիծը, ապա իրենք ավելի լուրջ հարձակում կձեռնարկեն։








































