Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում: «Վալենսիա»-ն «Մեստալիա» մարզադաշտում ընդունել էր «Սևիլիա»-ին և բրազիլացի ֆուտբոլիստ Խոնասի` 33-րդ րոպեին խփած գոլից հետո նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
Անակնկալ մատուցեց «Կորդոբա»-ն, որը սեփական հարկի տակ առավելության հասավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ: Չնայած, որ կատալոնական ակումբը Սերխիո Գարսիայի օգնությամբ 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, տանտերերը կարողացան Բորխա Գարսիայի և Սերխիո Կաբալլերոյի` 81-րդ և 85-րդ րոպեներին խփած գոլերից հետո հաղթանակ տանել:







































