Բրիտանացի գիտնականները հայտնում են, որ հեպատիտ C-ից պաշտպանող նոր պատվաստանյութ են ստեղծել: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ մարդկանց վրա արված առաջին փորձարկումները խոստումնալից են եղել:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, Օքսֆորդի համալսարանի գիտնականներն այսօր հայտնել են, որ սովորական մրսածութան վիրուսի դեմ պայքարող պատվաստանյութի նման մի պատվաստանյութ են ստեղծել, որ արդյունավետորեն կարող է պայքարել վարակիչ հիվանդության դեմ:
Հեպատիտ C-ի նոր պատվաստանյութը գտնվում է իր զարգացման առաջին փուլերում, բայց առաջին փորձարկման արդյունքները խոստումնալից են եղել և ԱՄՆ-ի հետազոտողների խումբը պատրաստվում է պատվաստանյութի ավելի լայն փորձարկում անցկացնել ռիսկային խմբերի շրջանում:
Մեծ Բրիտանիայում փորձարկման մասնակիցների օրգանիզմները պատվաստանյութի շնորհիվ հիվանդությանը արձագանքել են այնպես, ինչպես այն փոքրաթիվ մարդիկ, ովքեր բնական իմունիտետ ունեն հիվանդության նկատմամբ:









































