Եվրախումբը ղեկավարող Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է հանդիպել ռեցեսիաների, որոնց մասշտաբները դեռևս հայտնի չեն: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Եվրոպան կանգնած է ռեցեսիայի շեմին, որի մասշտաբները դժվար է կանխատեսել: Մեզ անհրաժեշտ է համապատասխան կերպով արձագանքել այս վտանգին»,- լրագրողներին հայտնել է Յունկերը:
Նա նշել է, որ Հունաստանը չի վերանայում նախկին արտարժույթին վերադառնալու հնարավորությունը՝ որպես ֆինանսական դժվարություններից դուրս գալու միջոց:
Յունկերի խոսքերով՝ հունական պետական պարտատոմսեր ունեցող անձանց հետ բանակցությունները՝ պարտքի կրճատման վերաբերյալ, ավարտվելու են մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ առավել շատ տնտեսական դժվարություններ ունեցող եվրոգոտու երկրներն են Հունաստանը, Իտալիան և Իսպանիան: