«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը քաղաքական որևէ ուժից մինչ օրս պատվեր չի ստացել՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չափելու և ճշգրտելու նրանցից որևէ մեկի վարկանիշը: Այս մասին սոցիոլոգն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Բանավոր խոսակցություններ քաղաքական տարբեր ուժերի հետ եղել են, սակայն վերջնական պայմանավորվածություններ՝ ոչ: Զանգել են, խոսել ինձ հետ, բայց գործնական առաջարկներ չեն եղել, դրա համար էլ առանձին անուններ չեմ ուզում նշել: Այդուհանդերձ, նախնական ուսումնասիրություններ բոլոր կուսակցություններն էլ կատարում են»,- ասաց սոցիոլոգը:
Ամփոփելով՝ Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ «էլեկտորալ անալիզը շատ լուրջ գործ է», և դրանով պետք է մասնագետները զբաղվեն:









































