Փաթթի Սմիթը Էմի Ուայնհաուզին նվիրված երգ է գրել: Այս մասին հայտնում է Gigwise կայքը` վկայակոչելով երգչուհու` Uncut բրիտանական երաժշտական պարբերականին տված հարցազրույցը:
Երգչուհու խոսքերով` նա Նյու Յորքի ստուդիայում աշխատել է նոր երգի վրա, երբ հղացել է Էմի Ուայնհաուզին նվիրված բանաստեղծություն գրելու միտքը: Այնուհետև, համագործակցելով բաս-կիթառահար Թոնի Շենեհեի հետ, գրել են երաժշտությունը, որը համահունչ էր նախօրոք գրված տեքստին:
Փաթթի Սմիթը մտադիր է Էմի Ուայնհաուզին նվիրած երգը ներառել իր նոր սկավառակում: Այս պահին հայտնի չէ, թե ինչպես է կոչվելու ալբոմը և երբ է այն վաճառքի հանվելու: