Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները դրական ընթացք են ստանում, և երկրները համաձայնության են եկել հանդիպել նաև ուրբաթ օրը, բայց զգուշացրել են, որ հիմնական բանակցությունները դեռևս չեն սկսվել:
Հիշեցնենք, որ 15 ամսվա ընդմիջումից հետո սա առաջին իսրայելա-պաղեստինյան բանակցություններն են: Բանակցություններին մասնակցում են Իսրայելի վարչապետի հատուկ բանագնաց Մոլխոն և նրա պաղեստինցի գործընկեր Արիքաթը:
Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեհը երեկ Ամանում տեղի ունեցած բանակցություններից հետո լրագրողներին ասել է. «Բանակցությունները և մթնոլորտը դրական էին»:
AFP-ն գրում է, որ Վաշինգտոնը ևս ողջունել է «դրական առաջընթացը» խաղաղության բանակցությունների ամիսների դադարից հետո:








































