Qantas’s A380 նոր ինքնաթիռի առաջին կարգի ուղևորների համար նախատեսված խցիկում յուրահատուկ հարմարավետութուն է տիրում:
Մարկ Նյուսոնի կողմից ձևավորված ինտերիերի մեջ մտնում են կաշվե նստատեղերը, բույսերը, մահճակալները, ինչպես նաև՝ գրեթե 1000-ից ավել տեսանյութեր, որոնցից կարելի է ընտրություն կատարել:
Ամբողջ խցիկը նախատեսված է միայն 14 մարդու համար:
Mail Online-ը գրում է, որ ուղևորներին կտրամադրվեն աղմուկը վերացնող ականջակալներ, հեռուստացույցներ, որոնցով կարելի է դիտել ավելի քան 1000 ծրագիր:














































