2012-ին սպասվող ճգնաժամի արդյունքում սպասվում է Հայաստան տրանսֆերտների ծավալների նվազում, գնողունակության անկում, և տնտեսական աճի դանդաղեցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Շինարարության ծավալները 2011-ին նվազեցին և, ըստ նրա, 2012-ին էլ կարող են նվազել:
«Եթե 2011-ին ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ 4.6%-ով պետք է աճեր, 2012-ին 4.2%-ով է աճելու: Դրա պատճառներից մեկն այն է, որ ակնկալվում է համաշխարհային ճգնաժամային պրոցեսների ազդեցությունը մեր վրա»,- ասաց Վ.Սաֆարյանը: