Վիետնամում 1975 թ. Հնդկաչինյան երկրորդ պատերազմից մնացած արկ է պայթել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, արկը պայթել է, երբ բնակիչներից մեկը փորձել է այն հանել և հանձնել որպես մետաղի ջարդոն:
Վիետնամի կառավարության վիճակագրության համաձայն՝ 1975 թ. վերջին ամերիկյան զինվորի դուրս գալուց հետո այդ պատերազմից մնացած արկերի պայթյուններից զոհվել է ավելի քան 42 հազար մարդ:







































