2011թ. տարվա ամենահիշվող երևույթներից մեկը ԿՕՀԱՐ-ի բացօթյա համերգն էր Օպերայի բակում: Շատ լավ համերգ էր, որը մեծ ազդեցություն թողեց բոլորիս վրա: Այդ նախագծի մեջ հետաքրքիրն այն էր, որ մեր երգերը կատարում էինք սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
«Առաջին լրատվական»-ի զրույցում, պատմելով հիշարժան իրադարձությունների մասին, ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը:
Նրա խոսքով`այս տարվա հիշվող իրադարձություններից էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջողությունները:
Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքի հաջողություններին, ապա երգիչն ասաց, որ 2011թ. դուետով հանդես է եկել երգչուհի Սիդնիի հետ, նկարահանվել է տեսահոլովակ:
Ինչ վերաբերում է 2012թ. անելիքներին, ապա երգիչն ասաց, որ արդեն ստացել է համերգների հրավեր ՌԴ ու Եվրոպա, սակայն դեռ պարզ չէ` դրա ո՞ր մասը կիրականանա:
«Մենահամերգ եմ ուզում ունենալ, բայց նոր կատարումներով, երևի մեկ-երկու տեսահոլովակ էլ կնկարահանեմ ու երևի աշնանը կունենամ մենահամերգ»,- ասաց երգիչը:








































