Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարում 6:2, 6:1 հաշվով զիջեց Նովակ Ջոկովիչին, պատմել է անհաջողության պատճառների մասին.
«Այսքան խոշոր հաշվով պարտությունն ու իմ անվստահ խաղն ինձ համար անակնկալ էին: Ոչ հաճախ եմ լինում պարտվողի դերում: Ես հաջող էի տեղաշարժվում կորտում, սակայն Նովակը հիանալի խաղ ցուցադրեց և արժանի հաղթանակ տարավ: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից, որ չկարողացա լավագույն խաղս ցուցադրել: Հուսով եմ` երրորդ տեղի համար պայքարում ավելի լավ կխաղամ»,- Ֆեդերերին մեջբերում է AP-ն:










































