Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակիչում սերբ թենսիստ Նովակ Ջոկովիչը երկու սեթերի արդյունքում 6:2, 6:1 հաշվով առավելության հասավ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
Մրցավեճից հետո աշխարհի առաջին ռակետը նշեց.
«Սա մրցաշրջանի հիանալի մեկնարկ է: Ես հիանալի խաղացի: Այսպիսի թենիսն ինձ բավականություն է պատճառում: Նախորդ մրցաշրջանի վերջնամասում Ռոջերը մոտ 15 անընդմեջ հաղթանակ տարավ, սակայն այս անգամ չկարողացավ իր լավագույն խաղը ցուցադրել»,- Ջոկովիչին մեջբերում է AP-ն: