Ria-ն տեղեկացնում է, որ Մյունխենգլադբախի «Բորուսսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների ոլորտում:
«Արքայական» ակումբ տեղափոխվելու դեպքում 22-ամյա խաղացողը կմիանա հավաքականի իր խաղընկերներին` Մեսութ Օզիլին և Սամի Խեդիրային: «Բորուսսիա»-ի հետ կնքած պայմանագրում կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 17.5 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը մյունխենգլադբախյան ակումբի կազմում անցկացրել է 18 խաղ` Բունդես Լիգայում և Գերմանիայի Գավաթի խաղարկությունում, և դարձել 13 գոլի հեղինակ:









































