Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

2011-ին համընդհանրացավ մեր հեղափոխության իսկական անունը՝ Սահմանադրական հեղափոխություն

Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը, ամփոփելով 2011-ը, նշեց. «Իմ կարծիքով` կարևորագույն իրադարձություններից է այն, որ բացահայտվեց, համընդհանրացավ մեր հեղափոխության իսկական անունը՝ Սահմանադրական հեղափոխություն, մի բացահայտում, որին ես կցանկանայի, որ գան մնացած բոլոր հեղափոխությունները, հատկապես ռուսականը, նաև՝ արաբականները: Որ ամբողջացավ ու հրատարակվեց Հայ ազգային կոնգրեսի Մշակույթի հայեցակարգը, որտեղ Սահմանադրությունը ճանաչվեց իբրև հիմնական մշակութային արժեք, բացահայտվեցին ու բացահայտվելով՝ նույնացան Մշակութային ու Սահմանադրական հեղափոխություն եզրերը, հնչեցին Ապակենտրոնացումն ու Թարգմանությունը՝ իբրև առհասարակ քաղաքականության (այդ թվում՝ մշակութային) հիմնարար կատեգորիաներ»:

Որպես կարևոր իրադարձություն՝ Արա Նեդոլյանն առանձնացրեց Ազատության հրապարակում ՀԱԿ մեկշաբաթյա հանրահավաքը՝ ներառյալ հրապարակային Քաղաքացիական ֆորումը, Երկխոսությունը՝ իբրև իշխանափոխության պրակտիկ արարողակարգ, այն, որ Նիկոլը սկսեց օգտագործել ՀԱԿ-ի ֆրակցիաներ արտահայտությունը, որ ԲՀԿ-ի, Դաշնակցության, «Ժառանգության» հետ համագործակցության փորձերով սկսեց պատկերվել «Մեծ ՀԱԿ-ի» գաղափարը, որը այն ամենն է, ինչը որ ավազակապետություն չէ:

Սրանք, հրապարակախոսի խոսքերով, կարևորագույն կառուցողական եզրեր են, որոնք ծնվեցին ու հաստատվեցին հանրային և հրապարակային քաղաքականության ոլորտում, և այսուհետ կազմում են մեր ներկա ու ապագա քաղաքականության բանական հիմքերը, մեթոդները, ձևերը, որոնք ավելի կարևոր են, քան քաղաքական բովանդակությունը իր հին՝ գեղարվեստական գրականությանը հարող ձևերով: Արա Նեդոլյանը նշեց, որ սա մեր Հեղափոխության կոնստրուկտիվիստական, արդիական կերպն է, կերպարը:

Որպես այս տարվա ձեռքբերում` Արա Նեդոլյանը ավելացրեց Զարուհի Հովհաննիսյանի «Եվ կլինի հեղափոխություն» պոեմը, որտեղ, նրա խոսքով, հասարակականը, քաղաքականը, պատմականը միավորվեցին անձնականին, պատկերվեց այն ժամանակակիցը, որն ապրում է Հեղափոխության կողմից ստեղծված նոր ապրելաձևով՝ միաժամանակ ներսից արտադրելով այն, արտադրելով ներկա ու ապագա ժամանակները: Անձնական կիրքը, սերը, քաղաքականությունը ու արվեստը այստեղ նույնացան, Լևոնը՝ հրապարակային համընդհանրության անհատականացված կայացնողը, հեղինակը՝ պոետը՝ հեղափոխությունում կայացողը, հեղափոխության արդյունքն ու միաժամանակ հեղինակը, և դերևս անհայտ այն Երրորդը, որոնվողը, նպատակը, դեռևս ապագայում թաքնվածը: «Ես սա համարում եմ, ինչ-որ իմաստով, հայ գրականության նոր ծնունդ, որը պայմանավորված է Հայաստանի քաղաքացու իրական ծնունդով անձի հեղափոխական ակտուալացման պայմաններում»,- ավելացրեց Ա. Նեդոլյանը:

Այս տարի, Ա. Նեդոլյանի խոսքով, Փոքր խորհուրդը հստակեցրեց, կարելի է ասել՝ գտավ իր դերը և իր կերպարանքը, կառուցելով,- դեռ իբրև ուրվագիծ,- Արվեստ-Քաղաքականություն-Փիլիսոփայություն-Նախագիծ, իրականության նախագծային վերահաստատում առանցքը: Սկսեցին հաստատվել էական կապերը Փոքր խորհրդի, ՀԱԿ Մշակույթի հանձնախմբի, ժամանակակից արվեստի կառույցների /ԱԻԿԱ/, կարևոր մեդիաների, ինչպես նաև, ամենակարևորը, Հրապարակի միջև:

«Եվ իհարկե, անձնական իմաստով, ինձ համար տարվա կարևորագույն իրադարձություններից մնում են հարցազրույցները, զրույցները Սիրանույշ Պապյանի հետ, որոնցից յուրաքանչյուրը ինձ համար դառնում է կյանքի էտապ, հաշվետվության ու ապագայի գեներացիայի իրադարձություն»,- ասաց Արա Նեդոլյանը:

«Համընդհանուր կոնտեքստը՝ աշխարհի հեղափոխականացում, իբրև ճգնաժամին պատասխան՝ մարդկային հեղափոխական արարչության, ամեն մեկի զարթոնքի ընթացք, ապագա աշխարհի արտաքին ու ներքին, մշակութային պատկերի ձևավորում մեր աչքի առաջ, մեր առաջատար մասնակցության հպարտ գիտակցումը այս ամենում:

Եկող, 2012 տարվա ակնկալիքս է, որ այս ամենը, ինչ ձեռք է բերվել այս տարվա հետևողական աշխատանքի ընթացքում, դուրս գա լայն ասպարեզ, դառնա զանգվածային իրադարձության առաջնորդող սկզբունք, ու փողոցներում, լայն տարածքում ներկայացնի իր կենսական նորարարությունը, որ երևա, թե իրականում ամեն բան արդեն փոխվել է, և անցյալը արագորեն մնում է անցյալում»,- եզրափակեց Արա Նեդոլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում