Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11.30-ին, Եղվարդ քաղաքի հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի չգործող գրասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել և ներսում մարդ կա:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել և մահացել սենյակում գտնվող, 1966 թ. ծնված Օլեգ Գալստյանը:
Հրդեհը մարվել է հրշեջ փրկարարական ծառայության մարտական 1 հաշվարկի ուժերով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:









































