Ամերիկյան կոնգրեսմեն Ռոն Պոլը գտնում է, որ Իսրայելին պետք չէ խանգարել, եթե վերջինս որոշի ռմբակոծել Իրանը: Այս մասին գրում է Haaretz-ը:
Կոնգրեսմենը նշել է, որ ինքը չի քննադատել 1981 թվականին Իսրայելի հրթիռային հարձակումն Իրանի վրա, և մինչ օրս իր դիրքորոշումը չի փոխվել: «Ցանկացած երկիր իրավունք ունի դիմելու ցանկացած գործողության՝ սեփական երկրի անվտանգությունն ապահովելու համար», – նշել է Պոլը:
Նա միակ քաղաքական գործիչն է, որ ցանկանում է, որ Իսրայելն անհապաղ միջոցառումներ ձեռնարկի Իրանի դեմ՝ առանց ԱՄՆ-ի նախնական համաձայնության: Նրա կարծիքով՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև պետք է ձևավորվեն հավասար գործընկերների, ոչ թե ղեկավարի ու ենթակայի հարաբերություններ: Եվ ԱՄՆ-ը պետք է դադարի խառնվել Իսրայելի արտաքին քաղաքական գործերին:









































