Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզային, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրություն են ստորագրել, որով ուղղումներ են կատարվել «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխման վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրում»։









































