Սիրիայում կառավարական ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին:
Նրանց տվյալներով՝ զինվորականները կրակ են բացել երկրի տարբեր շրջաններում հավաքված ցուցարարների վրա, որտեղ պետք է ժամանեին Արաբական երկրների լիգայի դիտորդները: Նախատեսվում էր, որ այսօր դիտորդները կայցելեն Համա, Դարաա և Իդլիբ: Լիգայի պատվիրակությունը երկուշաբթի օրվանից իր առաքելությունն է իրականացնում Սիրիայում: Նրանց նպատակն է պարզել, թե որքանով է երկրում իրավիճակը վերահսկելի:











































