Դեկտեմբերի 28-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը Բերիո Թեմի առաջնորդ Շահան եպս Սարգսյանի հետ միասին այցելելել են Հալեպի Հայ առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքապետերի հովանավորությամբ գործող Ազգային ծերանոց և «Արևիկ» հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կենտրոն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հաստատությունների ղեկավարներին և պատսպարյալներին է փոխանցվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և ջերմ ողջույններն ու Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ բարեմաղթությունները, ինչպես նաև ՀՀ նախագահի դրամական աջակցությունը։
Հաստատությունների ղեկավարությունն իրենց շնորհակալությունը և երախտագիտությունն են խնդրել փոխանցել Հայաստանի նախագահին, արդեն երկրորդ տարին ցուցաբերած հոգատարության և զորակցության համար։
«Արևիկ» կենտրոնի սաների կատարմամբ տեղի է ունեցել փոքրիկ համերգ։
ՀՀ նախագահի ուղերձը և դրամական օժանդակությունը փոխանցելու նպատակով նախատեսվում է ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելությունը Հալեպի ազգային պատսպարան։








































