Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Վիշապը՝ ցիկլի մեջ

Կառավարության, այսպես ասած, տոնական նվերը սոցիալապես անապահով ընտանիքներին վերածվեց իսկական նախատոնական խայտառակության: Խոսքը այն քաշքշուկների և իրարանցման մասին է, որի պայմաններում ձեթը բաժանվում է մարդկանց: Եվ հատկանշականն այստեղ այն է, որ առաջին օրվա կամ ժամերի հերթերից և տեղեկություններից հետո, կառավարությունը, ըստ էության, մատը մատին չխփեց դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր անելու համար: Եվ տարեվերջյան այս իրողությունը կարծես թե խորհրդանշական է ամբողջ տարվա մասին գնահատականի տեսանկյունից. կառավարությունը, իշխանությունը, ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ մատը մատին չխփեց երկրում առկա իրական հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, այդպես էլ ոչ մի իրական քայլ չկատարեց համակարգային փոփոխությունների ուղղությամբ՝ անվերջ և երկարաշունչ ելույթներից բացի: Սա է այն տխուր իրողությունը, որով, թերևս, ամփոփվում է անցնող տարին:

Սա, իհարկե, տարին ամփոփելու փորձ չէ, քանի որ այս օրերին ամփոփումները շատ են: Սա ընդամենը արձանագրումն է այն իրողության, որ տարվա սկզբից մինչև վերջը իշխանությունը, խոսքով փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, իրականում շարունակեց տարվա առաջինից մինչև վերջին օրը նվաստացնել հասարակությանը: Մյուս կողմից՝ տարվա պարադոքսը թերևս այն է, որ այդ ամենին զուգահեռ, իշխանությունը այդուհանդերձ ստիպված էր նաև առնվազն խոսքով հանրությանը անվերջ ու անընդհատ սիրաշահել, որոշ դեպքերում՝ նույնիսկ լսել հասարակության կարծիքն ու բավարարել այն, ինչպես, օրինակ, Թռչկանի պարագայում:

Այստեղ արդեն, ըստ էության, ամփոփելու բան կա: Տարվա առանձնահատկությունը հենց այս պարադոքսի մեջ է, այստեղ է, որ տեղի է ունեցել մի բան, որը կարելի է ամփոփել, որը նման չէ նախորդ տարիներին: Այսինքն՝ մենք գործ ենք ունեցել իշխանության «անձի երկփեղկվածության» հետ: Եթե նախկինում այդ խնդիրն իշխանության մեջ չկար, ապա այսօր այն առաջացել է և ստիպել, որ գոնե խոսքի առումով իշխանությունը փոխվի: Այսօր, իհարկե, դա դեռ ոչինչ է, սակայն վաղը կարող է շատ բան լինել, եթե իրավիճակի նրբությունը գիտակցի և այն ի շահ իրեն առավելագույնս օգտագործի հասարակությունն ու քաղաքական դաշտը՝ ընդդիմությունը: Իսկ դրա համար հարկավոր է, որ մի քիչ էլ փոխվի հասարակությունն ու քաղաքական դաշտը, այլապես իշխանության մեջ ներքին պարտադրված փոփոխությունները հենց իշխանության համար կլինեն հեշտ հաղթահարելի և որևէ ազդեցություն չեն ունենա ընդհաուր պատկերի փոփոխության հարցում:

Այդ տեսակետից էլ հարկ է մատնանշել 2011-ի մեկ այլ առանձնահատկություն՝ հանրային գիտակցության վերափոխումները, որ տեղի են ունենում առանձին խմբերի մակարդակով: Եվ այդ իմաստով էլ, ձեթի հերթերին զուգահեռ, տարեվերջը աչքի ընկավ նաև քաղաքացիական ակտիվության տպավորիչ ևս մի դրսևորումով՝ կառավարության դիմաց բնապահպանական բազմամարդ ցույցով: Այս ամենն առանձին-առանձին ոչինչ է, բայց երբ դրանք դիտարկում ենք ընդհանուր համապատկերում, ապա տեսնում ենք մի բավական դինամիկ և կայուն գործընթաց, որով էլ բնորոշվում է անցնող տարին: Հենց զուտ տարվա կտրվածքով այդ գործընթացը գուցե էական կամ առարկայական չէ, քանի որ կյանքի որակի առումով չի փոխել ոչինչ: Բայց երբ տարին դիտարկում ենք ավելի լայն՝ ցիկլային կոնտեքստում, ապա ակնհայտ է, որ 2011 թվականի աննշան փոփոխությունները կարող են նշանակալից ազդեցություն թողնել ցիկլային կտրվածքով, որի եզրափակիչ փուլը մեկնարկում է 2012 թվականի Վիշապի տարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում