ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն ընտրել է ազգային արժեք ներկայացնող ֆիլմերը:
Mignews.com-ը գրում է, որ ամենահին ֆիլմեր են ճանաչվել 1912 թվականին նկարահանված. «Երեխաների լացը» և «Դեղամիջոց պոկերի հանդեպ թուլության դեմ» անձայն ֆիլմերը։ Վերջինի մեջ խաղում է հայտնի կոմիկ Ջոն Բանին:
Ազգային արժեք ներկայացնող ամենանոր ֆիլմ է համարվում «Ֆորեստ Գեմփը», որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հենգսը:
Յուրաքանչյուր տարի ազգային արժեք ունեցող ֆիլմերի շարքը թարմացվում է 20 կինոնկարներով: Ընտրված ֆիլմերը պետք է ամենաքիչը նկարահանված լինեն 10 տարի առաջ:
Ցուցակում կարող են ընդգրկվել ինչպես լիամետրաժ, այնպես էլ վավերագրական ֆիլմեր, մուլտֆիլմեր, սիրողական վիդեոներ և այլն:







































