Saturday, 06 06 2026
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն

ՀՀ ԳԱԱ-ում ընտրվել են 22 նոր արտասահմանյան անդամներ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը ընտրել է ՀՀ ԳԱԱ-ի 22 նոր արտասահմանյան անդամների:

Հայագիտություն և հասարակական գիտությունների բաժանմունքում ընտրվել են Բարդակչյան Գևորգը` (գրականագիտություն, ԱՄՆ, Միչիգան համալսարանի պրոֆեսոր), Տոնապետյան Անահիտը` (լեզվաբանություն, Ֆրանսիա, Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) հայագիտության բաժնի վարիչ, Փարիզի լեզվաբանների միության նախագահ), Մարտիրոսյան Բորիսը (մանկավարժություն, Ռուսաստան, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ), Պողոսյան Հրանտը (տնտեսագիտություն, Ռուսաստան, Грант инвестстрой միավորման գլխավոր տնօրեն), ընտրվել է նաև Խաչատրյան Հայկը (փիլիսոփայություն, ԱՄՆ, Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր):
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքում ընտրվել են Պողոսյան Միխայիլը` տեխնիկական գիտություններ, Ռուսաստան, Сухой ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Объединенная авиастроительная корпорация ընկերության նախագահ, Հարությունով Արամը (մաթեմատիկա, Ռուսաստան, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ), Հարությունյան Ռոբերտը (մեխանիկա, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր), Փամբուկչյան Վիկտորը (մաթեմատիկա, տրամաբանություն, ԱՄՆ, Արիզոնայի պետական համալսարան), Մարկարյան Գարեգինը (Ինֆորմատիկա, Մեծ Բրիտանիա, Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր, կապի համակարգերի բաժնի վարիչ, Անլար լայնաշերտ տեխնոլոգիաներում արդյունաբերական համագործակցության կենտրոնի տնօրեն):

Աստղաֆիզիկայի և ֆիզիկայի բաժանմունքում ընտրվել են Քոչարյան Արմենը (կրիտիկական երևույթներ, փոխկապակցված էլեկտրոններ խտացրած և նանոմատերիաներում, գերհաղորղականություն և մագնիսականություն, հետերոկառուցվածքներ և նանոմատերիաներ, քվանտային վիճ. ֆիզիկա և ինֆորմացիայի տեսություն, ԱՄՆ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, Nanomaterials&Nanoclusters Inc ընկերության տնօրեն, գիտական խորհրդատու), Մինասյան Արամը (ազդանշանների մշակում օպտիկական եղանակներով, գերբարձր հաճախությունների ֆոտոնիկա, Ավստրալիա, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր և Personal Chair, Fibre-optics and Photonics լաբորատորիայի տնօրեն), Ալեսյան Ժորժը (աստղային ֆիզիկա, Ֆրանսիա, Փարիզի աստղադիտարան, CNRS
Research Director) , Պողոսյան Արշակը (Կիսահաղորդչային սարքեր, պինդմարմնային քիմիական սենսորներ և բիոսենսորներ, բիոնանոտեխնոլոգիաներ և նանոսարքեր. բիոհամակարգիչներ, Գերմանիա, Աախենի համալսարան, Նանո և Բիոտեխնոլոգիաների ինստիտուտի ԴՆԹ Սենսորների և Նանոստրուկտուրաների լաբորատորիայի վարիչ), Սարյան Վիլյամը (ռադիոֆիզիկա, ռադիտեխնիկա, ակուստաէլեկտրոնիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, Ռուսաստան, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի ռադիո և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի համալսարանի ռադիո և հեռուստատեսության ֆակուլտետի Анализ электромагнитной совместимости и управления радиочастотным спектром ամբիոնի պրոֆեսոր:

Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ընտրվել են Տանիել Դանիելյանը (hնէաբանություն, Ֆրանսիա, Ֆրանսիայի Լիլ-1 համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր), Հարությունով Վլադիմիրը (քիմիական ֆիզիկա, Ռուսաստան, Ն.Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ՌՊՀ ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր), Քամալով Հերբերտը (Օրգանական քիմիա և կատալիզ, Ուկրաինա, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս, Ուկրաինայի ԳԱԱ Ա.Վ. Բոգատսկու անվան Ֆիզիկաքիմիական ինստիտուտի բաժնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, Օդեսայի համալսարանի Օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր):

Բնական գիտությունների բաժանմունքում ընտրվել են Սիմոնյան Ալեքսանդրը (կենսատեխնոլոգիա, ԱՄՆ, Կենսասենսորների ծրագրի գլխավոր կոորդինատոր ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամի շրջանակներում, Աուբուրնի համալսարանի պրոֆեսոր), Ավետիսով Սերգեյը (ակնաբուժություն, Ռուսաստան, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ, Պետական հիմնարկության տնօրեն, «Տեսողության վերականգնման կենտրոն»-ի գիտական ղեկավար), Ալեկյան Բագրատը (սրտաբանություն, ռենտգենավիրաբուժություն, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար), Չալիկյան Տիգրանը (կենսաֆիզիկա, Տորոնտոյի համալսարանի դեղագործության ֆակուլտետի պրոֆեսոր):

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է 2011թ. արդյունքները` նշելով, որ ամբողջությամբ արդյունքները կներկայացվեն ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում` 2012թ. ապրիլին:
Ռադիկ Մարտիրոսյանը կարևորել է «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ինչպես նաև միջազգային համագործակցության նոր ձևաչափերը:
Այսպիսով` միջազգային համագործակցության շրջանակներում ստեղծվել են համատեղ գիտական լաբորատորիաներ, աշխատանքներ են սկսվել FP7 միջազգային գիտական ծրագրով, որտեղ Հայաստանի գիտական ինստիտուտներն առաջատար համակարգողներ են:

Բարձրացել է գիտական հետազոտությունների մակարդակը, ինչի մասին վկայում է մեջբերման ինդեքսը, որը Հայաստանի համար կազմել է 9197:

Եթե հաշվի առնենք գիտությամբ զբաղվող գիտնականների քանակը, ապա Հայաստաննառաջին տեղն է զբաղեցնում ամբողջ տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում