Ինչպես տեղեկացնում է գերմանական մամուլը, «Շալկե-04»-ի պերուացի կիսապաշտպան Ջեֆֆերսոն Ֆարֆանը հայտնվել է ռուսական երեք ակումբների ուշադրության կենտրոնում: 27-ամյա խաղացողին ցանկանում են ձեռք բերել Մախաչկալայի «Անժի»-ն, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը և Կազանի «Ռուբին»-ը:
Խաղացողն արդեն մեկ անգամ հասցրել է մերժել «Անժի»-ի առաջարկը:
Գերմանիայի Բունդես լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆարֆանն անցկացրել է 10 հանդիպում և խփել 2 գնդակ:









































