4-ամյա Դասթին Քրուզը Սանտա Կլաուսից ամենայուրօրինակ նվերն է խնդրել: Երեխան, որպես Սուրբ Ծննդյան նվեր, Սանտայից ոչ թե խաղալիք մեքենաներ, գնացքներ կամ ռոբոտներ, այլ փայլուն և նոր զուգարանակոնք է խնդրել:
Mail Online-ը գրում է, որ ԱՄՆ–ի Վիսքոնսին նահանգում ապրող Դասթինի ծնողները երեխային երեք տարեկանում տարել են Kohler ընկերություն, որտեղ նա տեսել է զուգարանակոնքերի հսկայական ցուցադրություն: Երեխայի ծնողներն ասում են, որ դրանից հետո նա միշտ խոսել է Սանտայից զուգարանակոնք խնդրելու մասին:
Քանի որ ծնողները ֆինանսական խնդիրների պատճառով չէին կարող գնել զուգարանակոնքը, Kohler-ը ստանձնել է Սանտայի դերը և Դասթինին նվիրել այդքան սպասված նվերը:









































