Դեկտեմբերի 28-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ` ի զորակցություն Նարեկ Հարթունյանի:
Արձագանքելով Նարեկ Հարթունյանի նկատմամբ վերջերս կիրառված հետապնդումներին և նոյեմբերի 9-ին կալանավորմանը` երաժիշտներ Վահան Արծրունին, Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Ավագ Մարգարյանը (բլուլ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Ստեփան Շաքարյանը (դաշնամուր), Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) և «Փարոս» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Րաֆֆի Միքայելյան) համախմբվել են բազմաժանր համերգային ծրագրի շուրջը` արվեստի միջոցով հայտնելու իրենց բարոյական աջակցությունը Նարեկին:
Կհնչեն հեղինակային գործեր, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն, Կոմիտաս, ինչպես նաև ջազային հանկարծաբանական դաշնամուրային կատարումներ:
Մուտքն ազատ է, համերգի սկիզբը` ժ. 19:00-ին:








































