Luxlux-ը տեղեկացնում է, որ 2011 թվականի մրցաշրջանում համաշխարհային ավտոսպորտի աստղերն Արքայական ավտոարշավներում վաստակել են ավելի քան 100 մլն եվրո:
Չնայած այն հանգամանքին, որ իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն 2011 թվականի մրցաշրջանը «Ֆորմուլա-1»-ի անհատական հաշվարկով ավարտեց 4-րդ տեղով, «Ֆերրարի»-ի ներկայացուցչի հոնորարը մարզիկների մեջ ամենաբարձրն էր: Աշխարհի կրկնակի չեմպիոնի եկամուտը կազմեց 30 մլն եվրո:
«Մաքլարեն»-ի ճանաչված ավտոարշավարդ Լուիս Հեմիլթոնը հաջող մրցաշրջան անցկացրեց, սակայն անհատական հաշվարկով զբաղեցրեց 5-րդ տեղը` վաստակելով 16 մլն եվրո: «Ֆերրարի»-ի բրազիլացի պիլոտ Ֆելիպե Մասսան և «Մաքլարեն»-ի ներկայացուցիչ Ջենսոն Բատտոնը վաստակեցին 10-ական մլն, «Մերսեդես»-ի պիլոտ Միխայել Շումախերը` 8 մլն եվրո:
Ավարտված մրցաշրջանն ամենահաջողը ստացվեց «Ռեդ Բուլլ»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելի համար, սակայն թե´ Աշխարհի կրկնակի չեմպիոնը, թե´ նրա թիմակից Մարկ Ուեբբերը, վաստակեցին 8 մլն եվրո:










































