Իրանում ամուսնական դավաճանության մեջ մեղադրվող կնոջը, ով դատապարտված էր քարկոծման, հնարավոր է` կախաղան բարձրացնեն:
Սակինեհ Մուհամադի Աշթիանին տարիներ շարունակ ենթարկվել է թմրամոլ ամուսնու բռնություններին: Աշթիանիի դատապաշտպանները հայտնում են, որ նրա ամուսինը` Էբրահիմ Ղադերզադեն, կնոջը հաճախակի անողոքաբար ծեծել է, ինչպես նաև՝ գումար ստանալու նպատակով վաճառել:
Այս դեպքն առաջացրել է միջազգային հանրության բարկությունը:
Դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ փորձում են պարզել, թե արդյո՞ք հնարավոր է, որ կնոջը գնդակահարելու փոխարեն կախաղան բարձրացնեն:
Mail Online-ը գրում է, որ կնոջը դատապարտել են ազատազրկման՝ ամուսնուն սպանելու մեղադրանքով, ինչպես նաև նրա նկատմամբ մահապատիժ են սահմանել` ամուսնուն դավաճանելու համար: Դավաճանության մեղադրանքով կինը նաև մտրակի 99 հարված է ստացել:








































