Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 92 դատապարտվածի համաներման հրամանը։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը։
Համաներված 92 բանտարկյալներից 75-ին նախկինում դատապարտել էին ազատազրկման, մեկին՝ պայմանական ազատազրկման, երկուսին՝ ուղղիչ աշխատանքների, իսկ 14-ին պարզապես տույժի էին ենթարկել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովի համանախագահներ Թոմ Լանթոսն ու Ջեյմս Մաքգովերնը նամակ էին հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նրան կոչ էին արել բանտերից ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին։








































