Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդների երրորդ խոշոր՝ «Ազատություն» կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ Թուրքիան դավաճանել է ՆԱՏՕ-ին՝ նկատի ունենալով Ֆրանսիայի և Իսրայելի հետ նրա հարաբերությունները։ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան հայտարարել էր Ֆրանսիայի հետ ռազմական կապերի խզման մասին։
Հոլանդական «Ազատություն» կուսակցության փոխնախագահ Վիմ Կորտենովենը հայտարարել է. «Թուրքիան ունի կարճ, սակայն իր դաշնակիցներին դավաճանելու փաստերով լեցուն պատմություն։ Ճակատագրական սխալ կլինի միջուկային երկրներ Իրանից ու Պակիստանից ալյանսի պաշտպանության նոր ռազմավարության առանցքային տարրը (նկատի է առնվում Թուրքիայի Քյուրեջիքի շրջանում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումը.– 1in.am) վստահել թուրքերին»։








































