Մել Գիբսոնը պաշտոնապես ամուսնալուծվել է: Կնոջ` Ռոբինի հետ նրա ամուսնությունը տևեց 28 տարի:
Օսկարակիր դերասանի փաստաբանները և նրա կինը ուրբաթ օրը շատ կարճ ժամանակով հայտնվել են Լոս Անջելեսի դատարանում` ներկայացնելու առաջարկվող վճիռը, որը դատավորը ստորագրել է ընդամենը ժամեր անց:
Ինչպես հայտնում է UKPA-ն, Ռոբին Գիբսոնը ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2009 թվականի ապրիլին: Նա դատարանում ասել էր, որ իրենք 2006 թվականից սկսած միասին չեն:
55-ամյա դերասանը և նրա նախկին կինը 7 երեխա ունեն: