«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանեց, որ թիմի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով հանդես է գալիս «Նյու-Յորք Ռեդ Բուլլզ»-ի կազմում, վարձակալական իրավունքով կարող է վերադառնալ Լոնդոն: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ «զինագործներ»-ի երկու հարձակվողները` Ժերվինյոն և Մարուան Շամախը, պետք է մասնակցեն Աֆրիկայի Գավաթի խաղարկությանը:
«Մտածելու համար մենք ունենք 7 օր, որից հետո պետք է կայացնենք վերջնական որոշում` կապված տեղափոխությունների հետ: Անրիի տրանսֆերի կարճաժամկետ վարձակալությունը շատ հարմար կլիներ»,- խոստովանել է Վենգերը:









































