Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Հայաստանն ունի՞ արդիականանալու ներուժ

Ժամանակակից Հայաստանում ժողովրդավարության գնահատման հետ կապված հիմնական պարադոքսն այն է, որ վերջին տասնամյակում զանգվածային գիտակցությունը երկրի զարգացման հարցում ոչ մի լայնածավալ ապաժողովրդավարացում չի նախատեսել:
Հասկանալի է, թե գործընթացային ժողովրդավարության (մրցակցային ընտրություններ եւ դրանց հետ կապված ամեն ինչ) արժեքները մինչ օրս ինչու չեն դարձել ժողովրդավարության առիթով դրսեւորվող նույն «մարդկային զգացմունքների» միջուկը` նշանակալիորեն զիջելով այլ պահանջների` ժողովրդավարությունը պետք է բարեկեցության եւ անվտանգության պտուղներ տա, ապա նաեւ ապահովի հասարակական կարգի արդարացիությունը:
Բանն այն է, որ հետխորհրդային սոցիալական անցման եւ գերակայող արժեքների տրամաբանությունն անմիջապես մատուցվեց որպես, առաջին հերթին, «դեֆիցիտի հասարակությունից» հեռանալու եւ արեւմտյան տիպի «սպառողական հասարակության» նմուշներին հասնելու ձգտում: Հենց դա էլ, բնականաբար, նախանշեց ժողովրդավարական արժեքների ծայրաստիճան սպառողական ընկալումը (այն անհրաժեշտ է, ինչպես շուկան, այն չափով, որքանով ապահովում է կյանքի եւ սպառման լավագույն մակարդակը), ինչպես նաեւ «մասնավոր ազատության» տարածքը:
Սեփականաշնորհման եւ շուկայական վերաձեւումների, կապիտալիզմի` որպես ժողովրդավարության եւ զարգացման հոմանիշի զանգվածային սոցիալական օրինականության պատրանքը ցրվեց բավական արագ: Դրա պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան տնտեսական անկման եւ սոցիալական ճգնաժամի խորությունն էր, որքան այն, որ 90-ական թթ. Հայաստանի տնտեսությունը եւ քաղաքականությունը բնորոշվում էին որպես իշխանության եւ սեփականության վերաբաշխման ուղղությամբ իշխող դասակարգի բուռն գործունեության փուլ, այն դեպքում, երբ զարգացման ռազմավարական խնդիրներն ակներեւորեն եւ արագ կերպով հայտնվել էին երկրորդ պլանում:
90-ականների բարեփոխումների եւ դրանց արդյունքների բացասական ընկալման համապատկերին ժողովրդավարության այլընտրանքը կամ «ուժեղ ձեռքը» եղել եւ մինչ օրս էլ մնում է հրատապ (արդարադատության կշեռքին): Մինչեւ հիմա էլ շատերի համար ավելի արդյունավետ եւ նախընտրելի է համարվում այն, ինչը սպառողական հասարակության շրջանակներում ապահովում է հենց նույն վերաբաշխիչ սոցիալական արդարությունը, հարուստների եւ աղքատների կենսակերպի տարբերությունների հաղթահարումը, ինչպես նաեւ պետության հիմնական գործառույթների ապահովումը, որի տակ հասկացվում են մասնավոր կյանքի անվտանգություն, երաշխավորված կենսամակարդակ եւ բնակչության սոցիալական պաշտպանվածություն:
2000-ականները, որոնք անցան իբրեւ կարգավորման եւ կարգուկանոն հաստատելու, «հասարակության պարտքերը մարելու» կարգախոսներով, միանգամայն համապատասխանում էին երկրի զարգացմանը եւ ժողովրդավարության ընկալմանն առնչվող զանգվածային «զգացմունքների պահանջմունքներին»: Առավել եւս, որ զանգվածային տրամադրությունների այդպիսի կառուցվածքը, մռայլ տնտեսական դասավորվածությանը (կոնյունկտուրային) ներդաշնակ, հարմար էր նաեւ իշխող դասակարգին:
Հիմա ի՞նչ: Արդյո՞ք իսկապես ճիշտ չեն նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանն այս ամենի արդյունքում հայտնվել է կոռուպցիայի եւ հետամնացության այնպիսի «ինստիտուցիոնալ թակարդում», որտեղից գործնականում ելք գտնել հնարավոր չէ:
Թվում է` այս ողջ անուրախ պատկերի մեջ էլ, այնուամենայնիվ, հնարավոր է տեսնել այն գլխավորը, ինչը, ամենայն հավանականությամբ, ի զորու է հանգեցնել ձեւափոխության: Դա կարող է դուր գալ կամ ոչ, սակայն իշխանության եւ սեփականության անբաժանելիության գաղափարից խախտվածների համակարգում փոփոխությունների մեկնարկային մեխանիզմը միայն ու միայն տնտեսությունն է: Ավելի ճիշտ` հենց նույն իշխող դասակարգի տնտեսական հիմնախնդիրները (եթե դրանք առկա են մյուս բոլորի մոտ` դա դեռ ոչինչ չի նշանակում):
Մինչդեռ այդ հիմնախնդիրները կուտակվում են: Ավելի ու ավելի հստակ է գիտակցվում այն փաստը, որ այսպիսի տնտեսությունը չի կերակրի ոչ միայն երկիրը, այլեւ հենց նույն էլիտային (ընտրախավին): Մեր երկրին վաղուց են ակնարկում, որ բոլորը պետք է ինչ-որ կերպ իրենք իրենց «գլուխը պահեն», եւ պետությունը մի քանի տարի եւս չի կարող տրանսֆերտների հաշվին կառավարել հասարակությանը: Իսկ իրենց «գլուխը պահելու» համար անխուսափելիորեն անհրաժեշտ է վերակենդանացնել սոցիալական դինամիկան, սոցիալական շարժունակության ուղիները, սոցիալական եւ տնտեսական բնականոն մրցակցությունը: Գործընթացային ժողովրդավարության արժեքները նույնպես ավելի ու ավելի մեծ հեղինակություն ձեռք կբերեն սեփական ուժերով «գլուխները պահող» եւ ավելի ու ավելի շատացող (մեծ թիվ կազմող) քաղաքացիների շրջանում:
Մյուս կողմից` նույն այդ իշխող դասակարգը նույնպես «գլուխը պահելու» խնդիր ունի: Այսինքն` նա պետք է եղածը (կամ այն, ինչ մնացել է) վերաբաժանելուց անցնի որեւէ «նոր սնունդի» եւ աշխարհում իր նոր մրցունակության ստեղծմանը` նոր տնտեսության, նոր ակտիվների, նոր կապիտալի: Դրա համար նա ստիպված կլինի ճշտել ներէլիտար պայմանավորվածությունները, թույլ տալ, որ բիզնեսը շնչի, բացել ուղղահայաց շարժունակության ուղիները: Նոր տնտեսությունից եւ նոր կապիտալներից էլ հենց, որոնք արդեն չեն ստեղծվի վերաբաշխման կամ վարչական ռենտայի շնորհիվ, հնարավոր է, հետո ամրանա իրական, ոչ իմիտացիոն «համակարգային ընդդիմությունը» եւ բազմակուսակցական համակարգը:
Իշխող դասակարգը կսկսի ավելի ջերմ վերաբերվել գործընթացային ժողովրդավարությանը, քանի որ պարզ կդառնա, որ ռազմավարական տեսակետից բյուջեից կախում չունեցող քաղաքացիների մեծ քանակը եւ ժողովրդավարությունն են միայն ինչ-որ կերպ երաշխավորում, որպեսզի չգա «ուժեղ ձեռք», որը, հենվելով ռենտայի սպասող մեծամասնության վրա, կրկին կուզենա ամեն ինչ խլել ու վերաբաշխել:
Քաղաքական ժողովրդավարացումն այդ դեպքում կարող է դառնալ թե՛ իշխող դասակարգի եւ թե՛ հասարակության` վերաբաշխման տնտեսությունից արտադրական տնտեսության անցնելու ոչ այնքան սրընթաց, սակայն անխուսափելի տեխնիկական հետեւանքը: Այս իրավիճակում վատ տարբերակ չէ, եթե քննարկվում է այն հարցը, թե ընդհանրապես Հայաստանն ունի՞ արդիականանալու սխեմա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում