Չափահաս ամերիկացիների 77 տոկոսը հավատում է հրեշտակների գոյությանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը և GfK Roper Public Affairs & Corporate Communications ընկերության անցկացրած հարցումները, որի արդյունքները հրապարակելու է գործակալությունը:
Հրեշտակների գոյությանը հավատում է քրիստոնյաների 88 տոկոսը, իսկ ավետարանչական քրիստոնյաների շրջանում նրանք կազմում են 95 տոկոս: Հրեշտակների գոյությանը հավատում են նաև ոչ քրիստոնյաները, որոնց թվում գերակշռում են կանայք:
Հարցումն անցկացրել են դեկտեմբերի 8-12-ը: Հարցումների արդյունքում մեղավորության զգացում ունեցողների թիվը չի գերազանցում չորս տոկոսը:








































