BBC ընկերության Your Paintings («Ձեր նկարներ») նախագծի պորտալում ցուցադրության են հանվել 104 հազար յուղանկարներ, որոնք հավաքվել են Մեծ Բրիտանիայի թանգարաններից: Այդ կերպ թվայնացվել է գեղանկարների ազգային հավաքածուի մեծ մասը, որն ամբողջությամբ ավարտին կհասցվի և համացանցում կտեղադրվի 2012 թվականին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բրիտանական ազգային հավաքածուում կա մոտ 200 հազար յուղանկար, որից 2,3 հազարը պահվում են Լոնդոնի Ազգային պատկերասրահում: Կայքում նշվում է, որ հավաքածուում ընդգրկված են 700-ամյա կտավներ և ներկայացված են ինչպես խոշորագույն և հանրաճանաչ, այնպես էլ քիչ հայտնի նկարիչների գործերը:
Your Paintings պորտալը թողարկվել է 2011 թվականին: Ներկայումս կայքում հասանելի են 23 հազար հեղինակների գործեր:
BBC-ի նախագիծը համարվում է արվեստի գործերի թվայնացման ամենախոշոր նախագծերից մեկը: 2009 թվականին նման մտահղացմամբ հանդես եկավ Public Catalogue Foundation ոչ առևտրային հիմնադրամը:









































