Մասիս քաղաքում այս գիշեր տեղի է ունեցել սպանություն:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Դեկտեմբերի 23-ին` ժ 01:42-ին, Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իր տանից կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վնասվածքի հետքով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Թալաշյանը:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:









































