Իրավիճակը Սոմալիում ուղղակիորեն սպառնում է Միացյալ Թագավորության անվտանգությանը: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է միջազգային զարգացման նախարար Էնդրյու Միտչելը:
Ըստ նրա՝ Սոմալիի Հանարպետությունը վերածվել է ծովահենների, թմրաբիզնեսով զբաղվողների և ահաբեկիչների բազայի, ինչպես նաև անօրինական գաղթի և վտանգավոր համաճարակների կենտրոնի:
Ըստ նախարարի՝ բացի դրանից, Սոմալիի տարածքում շատ են բրիտանահպատակները, ովքեր զինվորական պատրաստություն են անցնում:
2012 թ. փետրվարին Լոնդոնում տեղի կունենա Սոմալիի իրավիճակի շուրջ միջազգային կոնֆերանս:







































