«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն արդեն Հայաստանում է:
Ըստ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնական 2rd.am կայքի` դեկտեմբերի 17-ին Քոչարյանը մեկնել էր Մոսկվա` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
Ի դեպ, 2rd.am կայքն ակտիվորեն Երևանի փողոցներում և հանրապետության այլ քաղաքներում բլից հարցումներ է անցկացնում` պարզելու, թե ում կցանկանային տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում և ինչ կարծիք ունեն մարդիկ Ռոբերտ Քոչարյանի մասին:
Բոլորի պատասխանները հօգուտ Ռոբերտ Քոչարյանի են:
Շատ են նաև 2rd.am կայքում գրառումներ կատարողները, որոնցից մեկը գրել է.«Վստահ եմ, որ հասարակության առողջ հատվածը Ձեր կողքին է, հասարակության մտածող ու սրտացավ հատվածը Ձեր կողքին է…»:









































