ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է Սերգեյ Նարիշկինին` Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ ընտրվելու առթիվ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահի շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի բարձր պաշտոնում Ձեր ընտրվելու առթիվ:
Միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Սերտ փոխգործակցությունը և արդյունավետ համագործակցությունը ինչպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի, այնպես էլ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը:
Վստահ եմ, որ Ձեր ընտրությամբ միջխորհրդարանական համագործակցությունը մեր երկրների միջև նոր հնարավորություններ կբացի նրա հետագա խորացման համար»:









































