«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար որակազրկվել է 8 խաղով: Բացի այդ, նա կտուգանվի 40.000 ֆունտով: Այդ մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության 8-րդ տուրում կայացած խաղից հետո «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը հայտարարեց, որ Սուարեսն իր հասցեին ռասիստական արտահայտություններ է արել: Դիտելով խաղի տեսագրությունը` Անգլիայի ֆուտբոլի միություունը հաստատեց Էվրայի խոսքերը: