Iran News-ի փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը որոշել է երկրից արտաքսել 900,000 աֆղան փախստականների, որոնք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր։ Նրանց հատկացվելու է 3 ամիս ժամանակ երկրի տարածքը լքելու համար։
Աֆղանստանի փախստականների հարցերով նախարարությունը խոստացել է համապատասխան քայլեր ձեռնարկել իր հայրենակիցների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Նշվում է, որ ներկայումս Իրանում բնակվում է մոտ 3 միլիոն աֆղան ներգաղթյալ, որոնցից շատերն Աֆղանստանի տարածքը լքել են դեռևս 10 տարի առաջ՝ «Թալիբան»-ի ղեկավարման շրջանում։







































