Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանում ձերբակալված իրանական ծագում ունեցող ամերիկյան լրտես (նաև ԱՄՆ քաղաքացի) Ամիր Միրզաի Հեքմաթին իր հակաիրանական գործունեության համար հանձնվելու է իրանական դատարանին։
ԱՄՆ-ը Իրանից պահանջել էր վերադարձնել Հեքմաթիին, սակայն Ջալալին ԱՄՆ-ի այդ պահանջը որակել է որպես «ամոթալի»՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է ԱՄՆ-ի վարած քաղականության վառ օրինակ.
«Օբամայի կառավարությունը նախ լրտեսներ ու անօդաչու հետախուզական ինքնաթիռներ է գործուղում Իրան, ապա ցինիկաբար պահանջում վերադարձնել դրանք։ Օբաման ծանր օրեր է ապրում։ ԱՄՆ-ում տիրում է ճգնաժամային և բարդ իրավիճակ, ինչը համընկել է ընտրությունների նախաշեմին։
Ամերիկացիներն առևանգում են Իրանի քաղաքացիների և տարիներով նրանց պահում իրենց բանտերում։ Միևնույն ժամանակ, Օբաման պահանջում է ազատ արձակել հանցանքի վայրում բռնված ամերիկացի լրտեսին»։







































