Երկրի նման մի մոլորակ է հայտնաբերվել արևի նման մեկ այլ աստղի ուղեծրում:
Mail Online-ը գրում է, որ աա առաջին անգամն է, որ նման չափեր ունեցող մոլորակ է հայտնաբերվել մեր արեգակնային համակարգից դուրս: Գիտնականները բարձր են գնահատում նման մոլորակների հայտնաբերումը, քանի որ այս ամենը վկայում է այլ մոլորակների վրա կյանքի հավանականության մասին։
Այս մոլորակն անվանվել է Kepler-20f, ու չնայած նրա մակերևույթը նման է Երկիր մոլորակի մակերևույթին, ենթադրվում է, որ այն չափազանց տաք է, որպեսզի նրա վրա կյանք գոյություն ունենա:








































