Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Իշխան Զաքարյանը մեկնել է Նիդեռլանդներ

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Նիդեռլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի համանախագահ Գերիդ դե Յոնգի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Ի. Զաքարյանը կարևորել է եվրոպական համագործակցության շրջանակում Նիդեռլանդների հետ համագործակցությունը: «Ճիշտ է կան օրենսդրական տարբերություններ, սակայն շատ հարցերում մեր երկիրը փորձում է մոտենալ եվրոպական չափանիշներին »,- Դե Յոնգի հետ հանդիպմանն ասել է Ի. Զաքարյանը և տեղեկացրել, որ եվրոպական համագործակցության արդյունքում երկու տարվա ընթացքում ՎՊ-ն ներկայացրել է մոտ չորս տասնյակ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:

Գերիդ դե Յոնգն իր հերթին շնորհակալություն է հայտնել հաշվիչ դատարանի հրավերը ընդունելու և համագործակցելու համար: «Նիդերլանդների հաշվիչ դատարանը գոյություն ունի դեռևս 15-րդ դարից, և մենք պատրաստ ենք մեր բազմադարյա փորձը փոխանցել մեր երիտասարդ գործընկերոջը` ՀՀ վերահսկիչ պալատին»,- ասել է Դե Յոնգը:

Այցի ընթացքում քննարկվել են 2012-2013թթ. Նիդերլանդների հաշվիչ դատարանի կողմից ՀՀ վերահսկիչ պալատին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նոր առաջարկները և համատեղ աշխատանքային ծրագրերը:
Մասնավորապես, բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով հոլանդացի փորձագետները կգնահատեն Վերահսկիչ պալատին վերաբերվող ՀՀ օրենսդրական և մեթոդական դաշտը: ՀՀ Վերահսկիչ պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների հզորացման նպատակով կբարելավվեն պալատի ենթակառուցվածքները:

Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների համագործակցության արդյունքում 2012-2013թ. ընթացքում հոլանդական կողմը կշարունակի համակարգչային նոր սարքավորումների տրամադրումը, ինչպես նաև Վերահսկիչ պալատի ինտերնետային էջի (coc.am) և էլեկտրոնային հասցեների համակարգի սպասարկման, կայքի անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունների ֆինանսավորումը:

Վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով հոլանդացի մասնագետները կօգնեն հայ գործընկերներին օգտագործել Եվրոպայում լայնորեն կիրառվող համակարգչային վերլուծական ժամանակակից ծրագրեր:

Ի.Զաքարյանի այցի ընթացքում երկու երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն տեխնիկական աջակցությունից բացի, սկսել համագործակցություն վերահսկողության ոլորտում: Որպես հայ-նիդեռլանդական վերահսկողության գործնական քայլ` հաջորդ տարի կիրականացվի բնապահպանական թեմայով համատեղ վերահսկողություն, իսկ 2013թ. վերահսկողությունը կշարունակվի հարկային, մաքսային ոլորտներում:

Ինչպես հայտնում են ՎՊ լրատվական ծառայությունից, ՀՀ Վերահսկիչ պալատի և Նիդեռլանդների Հաշվիչ դատարանի համագործակցության հիմքը դրվել է 2009թ.` ՀՀ ՎՊ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին ստորագրված համագործակցության համաձայնագրով:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Նիդեռլանդներից կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում