Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան անցկացրած հարցման արդյունքում որոշեց նաև 2011 թվականի Հայաստանի լավագույն հավաքականը:
Լավագույն հավաքական ճանաչվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը, որը 2011 թվականին դարձավ Աշխարհի չեմպիոն: Շախմատի հավաքականին հաջորդում են ֆուտբոլի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմերը, որոնք համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը:









































